Հիգիենա

17.04.2020
Մտավոր աշխատանքի հիգիենան #1 դիտվել է 631

Մտավոր աշխատանքի հիգիենան #1

Մտավոր աշխատանքով զբաղվող ամեն մի մարդու գլխավոր խնդիրն այն է, որ ռացիոնալ կերպով կազմակերպի իր աշխատանքը, աշխատի առավելագույն արտադրողականությամբ և էներգիայի նվազագույն ծախսումով: Գիտությունը հաստատել է, որ ամեն մի, և հատկապես, մտավոր աշխատանքի արտադրողականությունը մեծ չափով կախված է հոգեկան գործոններից' գիտակցությունից, կամքից, իր ուժերի նկատմամբ վստահությունից, աշխատանքի հանդեպ ունեցած հետաքրքրությունից: Բայց միայն դրանք բավական չեն:

Գիտությունն ու պրակտիկան ցույց են տալիս, որ մտավոր աշխատանքի բարձր արտադրողականության հասնելու համար անհրաժեշտ է պահպանել որոշ պահանջներ ու պայմաններ: Նախ և առաջ պետք է սովորել ճիշտ, սեփական ուժերին, գիտելիքներին ու փորձին համապատասխան պլանավորել մտավոր աշխատանքը: Հարկավոր է միանգամից չծանրաբեռնել մտավոր աշխատանքով, այլ բեռնվածությունն ավելացնել աստիճանաբար, դրանով իսկ ուղեղը մար- զելով, նախապատրաստելով անընդհատ աճող բեռնվածութլանը: Մտավոր աշխատանքի պլանավորումը, բեռնվածության ճիշտ բաշխումը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր մտավոր աշխատանքի բավականաչափ փորձ ու հմտություն չունեն: Մտավոր աշխատանքը, հատկապես ուսումը, ստեղծագործական աշխատանքը հարկավոր է այն պես պլանավորել, որ շաբաթվա, ամսվա և , ըստ հնարավորին, աշխատանքային (կամ ուսման) տարվա ընթացքում կարելի լինի պարապել համարյա ամեն օր և հավասարաչափ:

Դրական մեծ նշանակություն ունի նաև մտավոր աշխատանքը միշտ միևնույն ժամերին և միևնույն իրադրության մեջ կատարելը, այն ֆիզիկական աշխատանքով, հանգստի ակտիվ միջոցներով կամ հերթափոխելը: Պետք է նկատի ունենալ, որ միշտ միևնույն ուղղությամբ տարվող մտավոր աշխատանքը, առանձնապես, երբ այն կատարվում է օրից հետո, հանգեցնում է համեմատաբար արագ (իհարկե տարբեր մարդկանց մոտ տարբեր արագությամը) հոգնելուն: Ուղեղի հոգնածությունն աճելուն զուգընթաց գնալով ավելի ու ավելի է ցրվում ուշադրությունը, ընկնում աշխատունակությունը, աճում մտավոր աշխատանքի վրա ծախսվող էներգիան և այլն: Հիվանդագին զգացմունքների մեջ չընկնելու համար անհրաժեշտ է ժամանակին ընդհատել աշխատանքը և դիմել հանգստի այս կամ այն հարմար ձևին:

Մտավոր աշխատանքի ընդմիջումների ժամանակ կարելի է հանգստանալ տարբեր ձևերով: Շատ օգտակար է ֆիզկուլտպաուզան' մի քանի րոպե թեթև ֆիզիկական վարժություններ կատարելը, որը բարձրացնում է կենտրոնական ներվային սիստեմի տոնուսը:

Հոգնածության առանձին պահերին աշխատունակությունը բարձրացնելու միջոցներից է՝ մեկ գիրքը մի այլ գրքով, ձեռագրով կամ ուրիշ նյութերով փոխարինելը:

Այն մարդիկ, որոնք մտավոր աշխատանք են կատարում տրամադրության կամ հրապուրանքի ազդեցությամբ, ընդհատումներով և, որպես կանոն, ժամանակին չեն հանգստանում, բացարձակապես վնասում են իրենց: Նրանց մոտ առաջանում է խրոնիկական հոգնածություն, աշխատունակության անկում: Սովորաբար, այդպիսի մարդիկ պնդում են, թև իրենք կարող են աշխատել միայն բարձը, «ոգեշնչված» տրամադրությամբ, որն իբր թև հեշտությամբ կարելի է «կոր- ցընել», եթե աշխատանքն ընդհատեն հանգստանալու համար: Այդ պնդումը, սակայն, քիչ է հիմնավոր: Բոլորին հայտնի է, որ աշխատելը լավ է, բայց միայն ոգեշնչումով աշխատելը վատ է։ Կանոնավոր, համաչափ աշխատանքի շարժիչ խթանը պետք է լինի նրա անհրաժեշտության, օգտակարության գիտակցությունը, և ոչ թե պատահական պատճառները կամ սովորույթները, որոնք ամրապնդվում են պայմանական (ծխելով, ալկոհոլով կամ խթանող դեղամիջոցներով և այլն):

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m