Հիգիենա

18.04.2020
Պահպանիր աչքերդ դիտվել է 597

Պահպանիր աչքերդ

«Պահպանիր աչքերդ ինչպես ալմաստ»,- ասում են ժողովրդի մեջ: Անհրաժեշտ է խուսափել այն ամենից, ինչը կարող է առաջացնել տեսողության լարում և հոգնեցում ՝ չափից ավելի վառ կամ ընդհակառակը, ոչ բավարար լուսավորությունը պարապմունքի ժամանակ, ոչ ճիշտ նստելը, երբ մարդ կորանում է կամ ձգվում դեպի սեղանը: Պարապմունքների, աշխատանքի, խաղերի ժամանակ աչքի հեռավորությունը գրքից, մշակվող առարկայից, խաղալիքից պետք է կազմի մոտ մեկ երրորդ մետր. իսկ լամպի լույսը պետք է հավասարապես չուսավորի առարկան, բայց չընկնի աչքի մեջ: Առարկաների դիտելը մեկ երրորդ մետրից պակաս հեռավորության վրա տանում է դեպի կարճատեսություն: Պարապմունքի ժամանակ լույսի աղբյուրը պետք է դտնվի ձախ կողմում, այդ դեպքում նա տեսողությանը խանգարող ստվերներ չի տալիս: Երեկոյան պետք է բավարար համարել 50-75 վատտանոց սեղանի լամպի լուսավորությունը: Լամպերը պետք է ծածկել հանգիստ, օրինակ' կանաչ գույնի լուսամփոփով:

Ծնողները երեխաներին չպետք է թույլ տան այնպիսի խաղեր, որոնք սպառնում են տեսողությանը և պետք է արգելեն անլվա ձեռքերով աչքերին դիպչելը, պառկած, քայլելիս, ուտելիս կարդալը:

Տեսողության վիճակը սերտորեն կապված է օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ, ուստի ամեն մեկի համար, առավել ևս երեխաների համար, անհրաժեշտ է սահմանել սննդի, աշխատանքի և հանգստի ճիշտ ռեժիմ: Տեսողության համար կարևոր դեր է կատարում A վիտամինը. այն գտնվում է սերի, կարագի, ձվի դեղնուցի և կենդանիների լյարդի, բայց հատկապես ձկան և ձկան մեջ: Բազմատեսակ կանաչեղենը հարուստ է հատուկ նյութով ՝ կարոտինով, որը մեր օրգանիզմում փոխարկվում է A վիտամինի:

Տեսողության համար մեծ նշանակություն ունի նաև B2 վիտամինը (ռիբոֆլավին): Սննդի մեջ վիտամինի պակասության պատճառով առաջանում է հավկուր կոչվող հիվանդությունը. մարդիկ զրկվում են տեսողությունից, կարդալուց, կարելու ժամանակ աչքերը սկսում են թարախակալվել, կո- պերը կպչել միմյանց:

Վիտամին B2-ը, ինչպես և վիտամին A1-ը, ուժեղացնում է տեսողությունը: Այդ վիտամինը հատկապես անհրաժեշտ է այն մարդկանց համար, որոնք ստիպված են երկար ժամանակ աշխատելու էլեկտրական լուսավորության տակ: B2 վիտամինի պակասության դեպքում աչքերում երևում է կար- մըրություն ու ծակոցներ: B2 վիտամինով առանձնապես հարուստ են կաթնամթերքները, և խմորիչները: A վիտամին պարունակում են կարագը, հալած յուղը, ձկան լուղը: Խոզի ճարպի, բուսական յուղի և մարգարինի մեջ A վիտամին չկա: A պրովիտամինի ամենահարուստ աղբյուրը գա- զարն է, որից օրգանիզմի մեջ առաջանում է A1 վիտամին: Սակայն, որպեսզի վիտամինները լավ լուրացվեն, գազարը պետք է ուտել ճարպի (հում սերի, յուղի) հետ միասին: Կանաչ սոխը, կարմիր պոմիդորը, կանաչ սիսեռը, սալաթը նույնպես պարունակում են այդ վիտամինը:

Այս երկու վիտամինները շաքարագնդիկների ձևով կան դեղատներում: Օրական կարելի է ընդունել 2-ական այդպիսի շաքարագնդիկ, և դա լավ ազդեցություն կունենա տեսողության վրա:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m