Հիգիենա

17.05.2020
Սենյակ մտնելու ձևերի մասին դիտվել է 2201

Սենյակ մտնելու ձևերի մասին

Սենյակ կամ պաշտոնական կաբինետ մտնելուց առաջ անհրաժեշտ է թակել դուռը, դրանով նախազգուշացնել ձեր ներս մտնելու մասին: Սենյակ ներս մտնելիս, հարկավոր է հանել կրկնակոշիկները և գլխարկը (կինը գլխարկը չի հանում): Վերնահագուստը հանում են տան տիրոջ առաջարկությամբ (եթե դուք ներս եք մտել մի քանի րոպեով, ապա կարելի է վերարկուն չհանել և շնորհակալություն հայտնել, երբ տանտերն առաջարկել է ձեզ հանել վերարկուն):

Եթե ձեզ մոտ են եկել, ապա սկզբում առաջարկեք հանվել (կանանց օգնեցեք հանել վերնահագուստը), հետո առաջարկեցեք աթոռ և միայն դրանից հետո սկսեք զրույցը: Երբ ձեզ մոտ այցելու կամ հյուր կա, և այդ ժամանակ գալիս է նաև մեկ ուրիշը, ծանոթացրեք նրանց, ներկայացնելով տղամարդուն' կնոջը, իսկ փոքրահասակին' մեծին: Գործեվ չպետք է մարդու մոտ գնալ նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի ժամանակ:

Եթե դուք այնուամենայնիվ գնացել եք այդ ժամանակ, և ձեզ հրավիրում են սեղանի մոտ, շնորհակալություն հայտնելով հրաժարվեք և մի խոսեք գործի մասին, մինչև տան տերերը վերջացնեն ճաշը:

Զգալով, որ մարդու մոտ եք գնացել անժամանակ, միք ցույց տա, որ դուք այդ նկատել եք, այլ աշխատեցեք շուտ դուրս գնալ, պատճառաբանելով որևէ կարևոր հանգամանք: Սենյակ մտնելու ժամանակ տանտերը գնում է առջևից, հյուրի կամ այցելուի համար բացում է դուռը, իսկ դուրս գալու ժամանակ գնում է հետևից և ծածկում դուռը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m