Հիգիենա

31.05.2020
Տրանսպորտում իրեն պահելու կանոնների մասին դիտվել է 1058

Տրանսպորտում իրեն պահելու կանոնների մասին

Միայն կոպիտ և անդաստիարակ մարդն է «ներս խուժում» ավտոբուս, հրելով իր ճանապարհի վրա գտնվող մարդկանց: Տրանսպոր ներս մտնելու և դուրս գալու ժամանակ տղամարդը թույլ է տալիս անցնելու կանանց կամ տարիքավոր մարդկանց. տաքսի է նստում վերջինը, իսկ իջնում է առաջինը' օգնելով կնոջը մեքենա նստել և իջնել:

 

Մեքենա նստելու ժամանակ հարկավոր է սպասել, որ նախ դուրս գան, և ապա ներս մտնել: Տրանսպորտում հարկավոր չէ բարձր խոսել, ծիծաղել, վեճի մեջ մտնել կամ կողմնակի խոսակցության բռնվել, քանի որ դրանով կարող եք ընդհանուրի ուշադրությունը հրավիրել ձեզ վրա, իսկ ամենագլխավորը' ուղևորների վրա հուզող ներգործություն թողնող աղմուկ առաջացնել, այնինչ նրանց մեջ կարող են լինել աղմուկ չտանող հոգնած կամ հուզված մարդիկ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m