Ինտերիեր

12.01.2021
Հայելիների տեսակները լոգասենյակի համար դիտվել է 159

Հայելիների տեսակները լոգասենյակի համար

Հայելին լոգասենյակի ամենակարևոր ու անհրաժեշտ իրն է համարվում: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ինտերիերը և հատկապես լոգասենյակը: Բացի անհրաժեշտություն լինելուց, հայելին ինտերիերում օգտագործվում է նաև այլ նպատակներով: Դրա շնորհիվ հնարավոր է սենյակի տարածությունն ընդարձակել: Օրինակ` փոքր սենյակից ստանալ մեծ, նեղ սենյակից` լայն, իսկ ցածր առաստաղ ունեցող սենյակի առաստաղը տեսողական առումով բարձրացնել:

Եկեք պարզենք, թե ինչ պետք է հաշվի առնել լոգասենյակի համար հայելիներ ընտրելիս: Առաջին հայացքից հայելի ընտրելը շատ պարզ է թվում, բայց իրականում այդպես չէ: Ճիշտ ու գրագետ ընտրված հայելիների շնորհիվ լոգասենյակն ավելի հարմարավետ է դառնում: Այդ իսկ պատճառով պետք է ընտրել լոգասենյակի ինտերիերին համապատասխան հայելի, որպեսզի սենյակի ներդաշնակությունը պահպանվի:

  • Սենյակի ընդհանուր դիզայն
  • Տեղադրման հատվածի ճիշտ ընտրություն
  • Հայելու համադրություն ինտերիերի մյուս տարրերի հետ

Իրենց ձևով հայելիները շատ բազմազան են: Լինում են`

  • Շրջանաձև
  • Քառակուսաձև
  • Ձվաձև
  • Ուղղանկյունաձև

Լոգասենյակի հայելին պետք է

  • Առանձնանա բարձր ամրությամբ, որպեսզի տեղադրման ժամանակ չվնասվի և փոքր ճնշումներից չկոտրվի: Այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեք նաև հաստությանը:
  • Պատկերի պարզությունն ու հստակությունը նույնպես որակի երաշխիքն են: Եթե գծերը պարզ ու հստակ են, ապա կարող եք վստահ լինել որակի հարցում: Հակառակ դեպքում անգամ լրացուցիչ լուսավորությունը չի օգնի:

Ի տարբերություն սովորական հայելիների` լոգասենյակի հայելիները տարբերվում են խոնավադիմացկունությամբ: Դա թույլ է տալիս, որպեսզի հայելին երկար ժամանակ դիմակայի խոնավությանն ու զերծ մնա վնասվածքներից:

Հայելի ընտրելիս մի մոռացեք նաև շրջանակների մասին: Բացի գեղեցիկ լինելուց, դրանք պետք է պատրաստված լինեն խոնավադիմցկուն նյութերից:

Ժամանակակից շուկան առաջարկում է հայելիների բազմազան ու բազմաոճ տեսականի, որոնց տեղադրումն առանձնակի ջանք չի պահանջում:

facebook-m
instagram-m
send-m
search-m