Խոհանոց

25.05.2020
Աղցան  «Հունական» դիտվել է 927

Աղցան «Հունական»

Անհրաժեշտ է

  • Կես պճեղ սխտոր
  • 1 մեծ քաղցր կանաչ պղպեղ
  • 2 մսեղ լոլիկ
  • 1 մեծ գլուխ սոխ
  • Կես վարունգ
  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • Կես թեյի գդալ շաքարավազ
  • Քառորդ թեյի գդալ աղ
  • 4 ճաշի գդալ ձեթ
  • 150 գ բրինզա (ոչխարի պանիր)
  • 50 գ սև զեյթուն
  • 1 փունջ ռեհան
  • Մի պտղունց օրեգանո

Պատրաստման եղանակը

Սխտորի մաքրած պճեղով շփել աղցանամանը: Քաղցր պղպեղը կես անել, մաքրել կտերից և կոթից, ապա լվանալուց ու չորացնելուց հետո կտրատել կիսաշրջանների:Մաքրել գլուխ սոխը և օղակաձև կտրատել: Վարունգը վերածել մանր խորանարդիկների: Լոլիկները նույնպես մանր կտորների բաժանել:Կիտրոնի հյութը խառնել նախ աղի ու շաքարավազի, ապա նաև ձեթի հետ:Մեծ աղցանամանի մեջ խառնել կտրատած քաղցր պղպեղը, գլուխ սոխը, լոլիկն ու վարունգը, ավելացնել կիտրոնի հյութի սոուսը, լավ խառնել:Բրինզան նույնպես մանրացնել խորանարդիկների, խառնել զեյթունի և օրեգանոյի հետ, ավելացնել աղցանի վրա:Ստացված աղցանը ծածկել կափարիչով և 20 րոպեով թողնել ներծծվելու' սենյակային ջերմության պայմաններում:Ռեհանը լվանալ, թափ տալ վրայից ջուրը, հեռացնել կոշտ ցողունները, տերևները կտրատել ժապավենների: Ռեհանի կտորտանքը շաղ տալ աղցանի վրա մատուցելուց առաջ։

Օրեգանոն Միջերկրական ծովի ավազանի առավել տարածված համեմունքներից է, հիմնականում հատուկ է իտալական և հունական խոհանոցներին: Օրեգանոն սուսամբարի (մայորան) տարատեսակ է, ավելի կծու և դառը, քան սուսամբարը: Կարող է հանգիստ փոխարինվել սուսամբարով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m