Խոհանոց

03.05.2020
Աղցան «ԹԲԻԼԻՍԻ» դիտվել է 481

Աղցան «ԹԲԻԼԻՍԻ»

Անհրաժեշտ է

  • 1 բ. եփած կարմիր լոբի
  • 200-250 գ եփած հորթի միս
  • 1 հ. միջին չափի կարմիր սոխ
  • 1 հ. կարմիր պղպեղ
  • Կես հատ կծու պղպեղ
  • 1 պճեղ սխտոր
  • 50 գ ընկույզ
  • Աղ, պղպեղ խմելի, սունելի
  • Համեմ
  • 4-5 ճ. գ. ձիթայուղ
  • 1 գ. գինու քացախ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրտել, կարմիր պղպեղը մաքրել հատիկներից և երկարությամբ կտրտել, միսը կտրտել խորանարդիկներով, կծու պղպեղը նույնպես մաքրել և մանր կտրտել, ճզմել սխտորը, մանը կտրտել նաև համեմը: Այս ամենը խառնել, ավելացնել կարմիր լոբին, աղը, պղպեղը, խմելին, սունելին: Ձիթայուղն ու քացախը նախապես խառնել, ավելացնել աղցանին, խառնել և մատուցել։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m