Խոհանոց

20.04.2020
Աղցան «ՏՈՆԱԿԱՆ» դիտվել է 935

Աղցան «ՏՈՆԱԿԱՆ»

Անհրաժեշտ է

  • 200 գ հավի փափկամիս
  • 200 գ խոզապուխտ
  • Կես հ. կանաչ պղպեղ
  • Կես հ. կարմիր պղպեղ
  • Կես հ. դեղին պղպեղ
  • 200 գ շամպինիոն
  • 200 գ պահածոյացված արքայախնձոր
  • 30 գ ընկույզ
  • 30 գ չամիչ
  • Մայոնեզ

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը եփել, երկարությամբ կտրտել: Խոզապուխտն ու պղպեղները նույնպես երկարությամբ կտրտել: Չամիչի վրա եռման ջուր լցնել, թողնել 5 ր., քամել: Սունկը կտրտել, արքայախնձորը' նույնպես: Ընկույզը բովել և մանրացնել: Այս բոլոր բաղադրիչները խառնել, մայոնեզ ավելացնել, կրկին խառնել ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m