Խոհանոց

06.05.2020
Բակկարա դիտվել է 516

Բակկարա

Անհրաժեշտ է

  • Բրինձ - 400 գ
  • Հավի կրծքամիս - 300 գ.
  • Սունկ - 300 գ,
  • Թթվասեր - 2 ճ. ԳԴ.
  • Սերուցք - 50 մլ,
  • Սխտոր - 1-2 պճեղ,
  • Մաղադանոս, չոր նանա
  • Աղ, սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Ջուր եռացնել, աղ և մի փոքր ձիթայուղ լցնել: Բրինձը եփել այդ ջրով: Հավի կրծքամիսը երկար շերտերով կտրատել: Սունկը բարակ շերտատել: Թավան տաքացնել, բուսայուղ լցնել: Հավի միսը տապակել թավայի մեջ: Անընդհատ խառնել: Երբ միսը թեթևակի տապակվի, ավելացնել սունկը: Ավելացնել աղ, սպիտակ պղպեղ: Մաղադանոսն ու սխտորը կտրատել, լցնել թավայի մեջ: Եթե կարիք լինի, մի քիչ աղ ցանել, ավելացնել թթվասերը, սերուցքը: Եփված բրինձը ջրքամել, լցնել կոնաձև բաժակի մեջ, սեղմել, որպեսզի ձև ստանա, շուռ տալ ափսեի մեջ: Բրնձի բլրակի շուրջը լցնել մսով թանձրահյութը: Զարդարել մաղադանոսով և կարմիր պղպեղի շերտերով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m