Խոհանոց

23.03.2020
Բանջարեղենով Լցոնած Խոզի Միս դիտվել է 412

Բանջարեղենով Լցոնած Խոզի Միս

Անհրաժեշտ է

  • Խոզի փափկամիս - 1 կգ
  • Սոխ -2 գլուխ
  • Լոլիկ -2 հատ
  • Գազար - 2 հատ
  • Սունկ - 300 գ.
  • Բուսայուղ
  • Աղ, պղպեղ, կանաչի

Պատրաստման եղանակը

Մսին աղ, պղպեղ ցանել, սուր դանակով կողքից կտրել, բացել գրպանի պես, ոչ մինչև վերջ: Սոխը մանր կտրատել, տապակել բուսայուղով, ավելացնել լոլիկի շերտերը, լավ լվացած. կտրատած սունկը, տապակել անընդհատ խառնելով: Երբ սունկի և լոլիկի առաջացրած հյութը ցամաքի, ավելացնել քերած գազարը, խառնել, աղ, պղպեղ ցանել: Մի փոքր չորացրած կանաչի շաղ տալ: Միջուկը գդալի օգնությամբ տեղավորել մսի գրպանիկի մեջ, չոփով ամրացնել: Մսի կտորները տապակել թեժ կրակի վրա երկու կողմից: Ապա հանել, շարել տապակի մեջ, եփել ջեռոցում, մինչև միսը պատրաստ լինի, մոտ 40 րոպե:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m