Խոհանոց

29.04.2020
Բրինձը Բանջարեղենով Եվ Խոզի Մսով դիտվել է 718

Բրինձը Բանջարեղենով Եվ Խոզի Մսով

Անհրաժեշտ է

  • Բրինձ 300 գրամ
  • Խոզի միս 400 գրամ
  • Սոխ 100 գրամ
  • Սխտոր 2 պճեղ
  • Գազար 100 գրամ
  • Կարմիր պղպեղ 1 հատ
  • Կանաչ ոլոռ 100 գրամ

Պատրաստման եղանակը

Աղաջրի մեջ եփել բրինձը, լցնել քամիչի մեջ, քամել: Խոզի միսը 2-3 սմ խորանարդիկներով կտրտել, տապակել տաքացրած տապակի մեջ, տեղափոխել ափսեի մեջ: Տապակի մեջ մնացած խոզի յուղի մեջ տապակել մանր կտրտած սոխը և սխտորը, այնուհետև ավելացնել քերիչով անցկացրած իմբիրը, խառնել: Ավելացնել մանր կտրտած ու կարմիր պղպեղը, տապակել, այնուհետև' կանաչ ոլոռը և 10-15 ր. միասին խառնելով Երբ բանջարեղենը փափկի, ավելացնել խոզի միսը և բրինձը, խառնել և 5-7ը. մանր կրակի վրա եփել:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m