Խոհանոց

12.06.2020
Դեղձի մուրաբա դիտվել է 823

Դեղձի մուրաբա

Դեղձի մուրաբա կարելի է պատրաստել նրա բոլոր տեսակներից և մի քանի եղանակով:

Տարբերակ 1

Պահանջվում է

  • 1 կգ դեղձին
  • 1 կգ շաքարավազ
  • 4 գ կիտրոնի աղ

Ընտրել հասած, չվնասված պտուղներ, կեղևել, կտրտել' բաժանելով 6-8 մասի, կորիզները հեռացնել: Անհրաժեշտ շաքարավազը լցնել շերտերով և թողնել 6-8 ժամ: Միրգը խմում է շաքարավազը, հյութ է առաջանում: Կարելի է այդ պահին եփել, եթե հյութը բավարար է, ավելացնել 10 գ կիտրոնի աղ:

Տարբերակ 2

Պահանջվում է

  • 1 կգ դեղձին
  • 1,2 կգ շաքարավազ
  • 4 գ կիտրոնի աղ
  • Կարելի է ավելացնել վանիլին

Ընտրել առողջ պտուղներ, կեղևը մաքրել, բաժանել մասերի, դասավորել թասի մեջ: Շաքարաջուրը եփել, լցնել դեղձի վրա և մեկ օր թողնել զով տեղում: Հաջորդ օրը շաքարաջուրը լցնել այլ ամանի մեջ, նորից եռացնել ու լցնել դեղձի վրա: Եփել թույլ կրակի վրա, մինչև պատրաստ լինելը:

 

Խորհուրդ

Որպեսզի մաքրած դեղձը չսևանա, մաքրելուց հետո լցրեք սառը ջրի մեջ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m