Անհրաժեշտ է
- Ձկան փափկամիս 4 կտոր
- Մածուն 1 ճ․գ․
- Մանանեխ 1/2 թ. գ.
- Ձու 1 հատ
- Կտրտած մաղադանոս 1/2 բ.
- Աղացած սոխ 1
- Ձիթայուղ 1 ճ․գ․
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Չկպչող մակերևույթով տապակի մեջ շոգեխաշել ձուկը' պարբերաբար շրջելով, որպեսզի հեշտությամբ տրորվի: Պատառաքաղի օգնությամբ տրորել այն : Ավելացնել ձուն, մանանեխը, մածունը, ) կանաչին, սոխը, աղը և պղպեղը, լավ խառնել : Տապակը տաքացնել , 1 6. գ. ձիթայուղ լցնել : Գդալով խառնուրդից գնդեր պատրաստել և տապակել 2 կողմը : Մատուցել կիտրոնի և բանջարեղենի հետ: