Խոհանոց

27.04.2020
Ձուկը Լոլիկի Թանձրահյութի Մեջ դիտվել է 183

Ձուկը Լոլիկի Թանձրահյութի Մեջ

Անհրաժեշտ է

  • Ձուկ
  • Լոլիկ 3-4 հատ
  • Ընկույզ կես բաժակ
  • Սոխ 1 գլուխ
  • Սխտոր մի պճեղ
  • Կոճապղպեղ մի պտղունց
  • Կիտրոն 1/4 մասը
  • Մի բուռ չամիչ
  • Ալյուր
  • Կարմիր պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

Կիտրոնի շերտերը, աղը, քերած կոճապղպեղը խառնել: Ձուկը կտրատել, դնել խառնուրդի մեջ կես ժամ: Հանել մսակտոըները: Ալյուրին կարմիր պղպեղ ու աղ խառնել, ձուկը թավալել խառնուրդի մեջ, տապակել բուսայուղով: Ձկան կտորները հանել, թավայի մեջ տապակել կտրատած սոխն ու սխտորը: Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել մանրացրած ընկույզն ու չամիչը: Լոլիկների կեղևը հանել, կտրատել, լցնել սոխառածի վրա: Եփել մի քանի րոպե, եթե շատ թանձր լինի, մի քիչ ջուր ավելացնել: Ապա ձկան տապակած կտորները դնել թանձրահյութի մեջ: Մարման: կրակի վրա թողնել երկու րոպե, ապա վերցնել կրակից: Մատուցել աղցանի հետ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m