Ելակի մուրաբան կարելի է պատրաստել մի քանի տարբերակով
Տարբերակ 1
- 1 կգ ելակին
- 1,2 կգ շաքարավազ
- 100գ ջուր
Անհրաժեշտ է ընտրել առողջ պտուղներ, լվանալ, յուրաքանչյուր ելակ թաթախել կոնյակի կամ օղու մեջ, հեռացնել պտղակոթերը: Պահանջվող շաքարավազը բաժանել 2 մասի, մի մասը լցնել մաքրած ելակի վրա և թողնել 5-6 ժամ զով տեղում: Մնացած շաքարավազով պատրաստել օշարակ, լցնել ելակի վրա, 10-15 րոպե եփել մարմանդ կրակի վրա, հովացնել:
Եթե պատրաստ չէ, նորից եռացնել: Ելակը նուրբ է. պետք է ուշադիր լինել: Եթե շաքարավազը լցնելուց 5-6 ժամ հետո պտուղները ծածկվում են հյութով, ապա պետք է եփել քիչ ջրով: Վերջում ավելացնել 1 թ/գ կիտրոնի աղ: Անուշաբույր է դառնում, երբ 1 ճ/գ կոնյակ են խառնում:
Տարբերակ 2
- 1 կգ ելակին
- 1 կգ շաքարավազ
- 1 թ/գ կիտրոնի աղ
Այս տարբերակով ելակի մուրաբան պատրաստվում է առանց ջրի: Առողջ պտուղները լվանալ, մաքրել: Պահանջ- վող շաքարավազը շերտ-շերտ լցնել ելակի վրա (ելակ-շաքարավազ-ելակ) և թողնել 2-3 ժամ, որպեսզի հյութը դուրս գա: Դնել կրակին, եփել 5-7 րոպե, փրփուրը հավաքել, վերջում ավելացնել կիտրոնի աղը: