Խոհանոց

27.04.2020
Ֆրանսիական Էկլեր դիտվել է 1037

Ֆրանսիական Էկլեր

Անհրաժեշտ է

  • 1/2 բ. ջուր
  • 100 գ. կարագ
  • 1/2 բ. ալյուր
  • 6 հ. Ձու

Կրեմ

  • 1/2 բ. շաքարավազ
  • 3 ճ. գ. ալյուր
  • 1 h. ձու
  • 1/2 բ. կաթ
  • 100 գ. կարագ
  • Վանիլին

Ջնարակ

  • 1/2 բ. շաքարավազ
  • 3 ճ. գ. կակաո
  • 1 ճ. գ. կարտոֆիլի ալյուր (կրախմալ)
  • 3 ճ. գ. կաթ
  • 30 գ. կարագ կամ բուսայուղ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել ջուրը, եռացել, ավելացնել կարագը, քիչ-քիչ ալյուրը' անվերջ խառնելով, որ համասեռ դառնա: Այնուհետև վերցնել գազօջախի վրայից, մեկ-մեկ ավելացնել ձվերը և հարիչով հարել: Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, մի փոքր ալյուր ցանել և կլոր կամ երկայնակի լցնել պատրաստված խմորը: Դնել նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցը, թողնել այնքան, մինչև դառնա վարդագույն:

Կրեմ

Փոքրիկ կաթսայի մեջ ալյուրը և շաքարավազը խառնել, ավելացնել ձուն, գդալով լավ խառնել, որպեսզի համասեռ դառնա, այնուհետև քիչ-քիչ ավելացնել կաթը և, անընդհատ խառնելով, եփել այնքան, մինչև պնդանա: Վերջում ավելացնել կարագը, խառնել, թողնել սառչի, որից հետոլցնել վանիլինը:

Ջնարակ

Փոքրիկ կաթսայի մեջ շաքարավազը, կակաոն, կարտոֆիլի ալյուրը խառնել, ավելացնել կաթը և եփել, եռալուց հետո լցնել կարագը կամ բուսայուղը և խառնել: Էկլերների մեջ կրեմը լցնել խմորեղենի համար նախատեսված ներարկիչով, վրան ջնարակ լցնել (կարելի է նաև շաքարի փոշի ցանել) և մատուցել ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m