Խոհանոց

24.04.2020
Հնդկաձավարով և սնկով ուտեստ դիտվել է 1643

Հնդկաձավարով և սնկով ուտեստ

Անհրաժեշտ բաղադրիչները 

  • Սունկ 500 գրամ
  • Սոխ 2 գլուխ
  • Գազար 1 հատ
  • Ձեթ 1 ճաշի գդալ
  • Հնդկաձավար 250 գրամ
  • Աղ
  • Սև պղպեղ

Ինչպես պատրաստել հնդկաձավարով և սնկով ուտեստ

Հնդկաձավարը լցնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք եռացրած ջուր և դնում կրակի վրա։ Թույլ կրակի վրա 20 րոպե եփում ենք (փաթեթով հնդկաձավարների դեպքում. լցնում ենք եռման ջրի մեջ և նույն եղանակով եփում)։ Սոխն ու գազարը մաքրում ենք։ Գազարը անցկացնում ենք քերիչով, իսկ սոխը ձողաձև կտրատում ենք։ Սոխը 1 րոպե ձիթայուղի մեջ տապակում ենք, ավելացնում ենք գազարը և ևս 2-3 րոպե տապակում։ Սունկը մաքրում ենք, լվանում և կտրատում։ Սունկն ավելացնում ենք բանջարեղենին և միջին ուժեղության կրակի վրա մոտ 5 րոպե տապակում` ժամանակ առ ժամանակ խառնելով։ Պատրաստի հնդկաձավարը լցնում ենք ափսեի մեջ, ավելացնում ենք սնկով ու բանջարեղենով զանգվածը, աղ ու պղպեղ անում և լոռամրգիով ձևավորում ենք։ Սնկով պատրաստված այս ուտեստին կարող ենք նաև այլ բանջարեղեն ավելացնել։ Կախված նրանից, թե ինչ ունենք ձեռքի տակ ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m