Խոհանոց

01.07.2020
Ինչպես աղ դնել վարունգը դիտվել է 672

Ինչպես աղ դնել վարունգը

Աղը դնելու համար ջոկում են ամենաթարմ, կանաչ, միատեսակ չափեր ունեցող վարունգները: Պետք է ընտրել այնպիսի վարունգներ, որոնք քաղած լինեն առավոտյան և աղը դրվեն հենց նույն օրը: Աղը դնելու զանազան կանաչեղենների մեկ երրորդը լցնում են տակառի կամ կարասի տակը, այնուհետև մինչև ամանի կեսը դարսում են վարունգները. դրանց վրա էլ դնում են աղը դնելու կանաչեղենների մյուս երրորդական մասը և տակառը մինչև բերան լցնում վարունգներով ու դրանք էլ ծածկում են զանազան կանաչեղենների մնացած մասով, իսկ այնուհետև լցնում աղաջուրը:

Եթե վարունգները աղն են դրվում բաց տակառի մեջ, ապա անհրաժեշտ է, որ նա վերևից ծածկվի տախտակյա շրջանակով, իսկ նրա վրա դրվի մի ծանրություն (մաքուր քար), որպեսզի վարունգները դուրս չգան աղաջրի միջից :

Եթե աղը դնելու համար օգտագործվում է փակ տակառ, ապա այն խցանում են և աղաջուրը լցնում անցքից, որը փակում են քաթանով ծածկած փայտե խցանով: Աղը դրած վարունգները պահում են զով տեղում' նկուղում, մառանում կամ սառցարանում: Ամենից լավն այն է, որ վարունգները պահվեն մինչև 5 ջերմության պայմաններում: Ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում վարունգները շատ են թթվում և դրանց որակն ընկնում է:

100 կիլոգրամ վարունգ աղը դնելու համար հարկավոր են հետևյալ կանաչեղենները' 300 գրամ սխտոր, 3 կիլոգրամ սամիթ (ծաղկակաղլան կամ սերմնավորման ստադիայում), 1 կիլոգրամ սև հաղարջի տերևներ: Փոքր վարունգների համար պետք է մեկ դույլ (12 լիտը) ջրին լցնել 800 գրամ աղ, իսկ խոշոր համար' 1 կիլոգրամ 40 գրամ աղ:

Վարունգները աղը դնելու համար ավելի լավ է օգտագործել եռացրած ու այնուհետև սառեցրած ջուր: Նույն ձևով աղն են դնում նաև կանաչ պոմիդորները:

Նախքան աղաջուրը լցնելը ամանները պետք է ստուգել, որ նրանք չկաթեն: Լավ է, եթե տակառների հատակը արտաքինից ծեփվեն կուպրով և ձգվեն ամրակապերը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m