Խոհանոց

20.05.2020
Ինչպես աղը դնել կաղամբը դիտվել է 730

Ինչպես աղը դնել կաղամբը

Կաղամբի բոլոր սորտերը կարելի է թթու դնել: Կաղամբը կտրտում են և 3-4 անգամով դարսում տա կառի կամ մի այլ հարմար ամանի մեջ: Նախքան տակառի մեջ դարսելը' կտրտած կաղամբը աղով լավ խառնում են տախտակե տաշտի մեջ կամ մաքուր լվացված սեղանի վրա։ Ընդ որում աղը պետք է համարյա լիոլին լուծվի կաղամբի հյութի մեջ:

Դրանից հետո տակառի հատակին փռում են կաղամբի մաքուր տերևների մի շերտ և դրանց վրա շաղ տալիս կտրտած կաղամբը: Կաղամբի ամեն մի բաժինը տափանում են փայտե հավանգի կոթով կամ մի այլ հարմար առարկալով, որպեսզի կաղամբի հյութը դուրս գա: Այս դեպքում կաղամբի վրա ցանում են մանր կտրտված գազար: Ցան կության դեպքում կարելի է ավելացնել նաև այլ համեմունքներ' չաման, խնձոր, պղպեղ, դափնու տերև: Չամանը և անիսոնը խորհուրդ է տրվում դնել մառլայից պատրաստված փոքրիկ կապոցներով:

Կաղամբը կարելի է աղը դնել նաև խոշոր կտորներով, կաղամբի գլուխը չորս և ավելի հավասար կտորների բաժանելով: Այդ կտորները տակառի մեջ են դնում աղի 50 տոկոսանոց լուծույթի մեջ թաթախելուց հետո: Կաղամբով լցված տակառը վերևից ծածկում են կաղամբի կանաչ տերևներով, գործվածքով (բյազ կամ քաթան) և այնուհետև փայտե շրջանակով, որը մի քիչ փոքր պետք է լինի տակառի բերանից: որպեսզի տեղավորվի կաղամբի վրա: Փայտե այդ շրջանակի վրա էլ դնում են մի որևէ ծանրություն (սովորաբար մի ծանր քար):

Ընդ որում որպես ծանրություն չի թույլատրվում օգ տագործել կրաքարը: Ծանրության ներգործության տակ կաղամբը աստիճանաբար նստում է և մի քանի ժամից հետո ծածկվում է աղաջրով: Եթե աղաջուրը չի ծածկում կաղամբը, ապա ծանրությունը պետք է ավելացնել: Պետք է նկատի ունենալ, որ աղաջրով չծածկված կաղամբը շուտ է փչանում:

Կաղամբի խմորման տևողությունը կախված է այն շենքի ջերմաստիճանից, որտեղ գտնվում է տակառը: Խմորման համար ամենանպաստավոր ջերմաստիճանը կամարվում է 18-20 աստիճանը: Այս պայմաններում խմորումը տևում է 7 օր: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում խմորման ժամանակը երկարում է:

Խմորման ժամանակ, մի քանի օրից է պղպջակներ (փրփուր) երևալ: Այդ ժամանակ փայտե մի մաքուր սեպով ծակում են կաղամբը մինչև տակառի հատակը, որպեսզի կաղամբի արանքներում կուտակված գազերը դուրս գան, երկու օրից հետո կաղամբը նորից են ծակում:

Երբ կաղամբը դադարում է փրփրելուց, հանում են փայտե կափարիչ-շրջանակը, այն ինչպես նաև տակառի բերանի ծածկած գործվածքն ու ծանրությունը լվանում են և դնում կաղամբի թարմ տերևներ: Հիմնական խմորումից հետո կաղամբը ձեռք է բերում սպիտակ կամ սաթա-դեղին գույն, հաճելի բուրմունք, ծամելիս ճռճռու է, աղաջուրը պարզվում է:

Հիմնական խմորումից հետո կաղամբի տակառը պետք է տեղափոխել զով տեղ (մառան, սառցարան), ծանրությունը պակասեցնել և հետևել, որ շենքի ջերմությունը 8 աստիճանից ավելի տաք չլինի: Պետք է հետևել, որ աղաջուրը միշտ ծածկի կաղամբը: Անհրաժեշտ է, որ աղաջրի վրա փրփուրը շարունակ մաքրվի:

Կաղամբի թթվեցումը արագացնելու համար տակառի հատակին դնում են մի կտոր հաճարի հաց, որը ծածկում են կաղամբի տերևով: 100 կիլոգրամ մաքրած կաղամբ թթու դնելու համար հարկավոր է օգտագործել 2,5-3 կիլոգրամ աղ, 4 կիլոգրամ գազար, ըստ ցանկության 100 գրամ չաման կամ 6 կիլոգրամ խնձոր (շերտատված կամ լրիվ), կամ 5 գրամ բուրավետ պղպեղ կամ դափնու տերև։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m