Խոհանոց

15.06.2020
Ինչպես չորացնել ծիրանը դիտվել է 1180

Ինչպես չորացնել ծիրանը

Ինչպես չորացնել ծիրանը: Ծիրանը կարելի է չորացնել կորիզով և առանց կորիզի: Ծիրանն առանց կորիզի չորացնելիս ավելի բարձրորակ չիր է ստացվում: Առանց կորիզի չորացնելու դեպքում պտուղը պետք է պտղակարի ուղղությամբ դանակով բաժանել երկու մասի և անջատել կորիզից:

Ծիրանը դանակով երկու մասի բաժանելու դեպքում ստացվում է ավելի բարձր որակի արտադրանք, իսկ ձեռքով բաժանելու դեպքում' ձեռքով սեղմված տեղերը չորացնելու ժամանակ սևանում և կոշտանում են։ Ծիրանը առանց կորիզի պահանջում է ավելի մեծ հոգատարություն: Կիսված պտուղները շարքով դասավորում են մատուցարանի վրա այնպես, որ նրանց կտրվածքը դեպի վեր լինի։

Պտուղներով լի մատուցարանները մինչև արևի տակ չորացնելը ենթարկում են ծխեցման:

Չորացվող պտուղները չպետք է 4-5 օրից ավելի թողնել արևի տակ, որովհետև այդ դեպքում նրանք ծածկվում են թաղանթով, որը խանգարում է խոնավության հետագա արագ գոլորշիացմանը, իսկ ստվերի տակ փոխադրելով' կտրվածքում թաղանթ չի գոյանում և օդի հոսանքը համաչափորեն գոլորշիացնում է մրգի մեջ մնացած խոնավությունը: Այս ձևով չորացած ծիրանի արտադրանքը լինում է բարձր որակի:

Ծիրանի պտուղները լրիվ չորացած են համարվում այն դեպքում, երբ պտղի այն մասը, որով նա շփվել է մատուցարանին, մատով թեթև թվում է ամուր, այլ կերպ ասած, երբ պտղի թաղանթի տակ հեղուկ մասսա չի մնացել:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m