Խոհանոց

08.06.2020
Ինչպես կանխել կաթի խանձրահամվելը դիտվել է 616

Ինչպես կանխել կաթի խանձրահամվելը

Որպեսզի կաթը չխանձրահամի, պետք է այն եռացնել հաստ տակ ունեցող կաթսայում: Կաթը չի խանձրահամում, երբ տաքացնում են նախապես սառը ջրով լվացված կաթսայում։ Ցուրաքանչյուր տնտեսուհի հնարավորության դեպքում պետք է ունենա կաթի համար առանձին կաթսա, տաք կաթը զանազան հոտեր կլանելու հատկություն ունի։ Կաթը չի կարելի այնպիսի մթերքների մոտ դնել, ինչպիսիք են պանիրը, սալաթը, աղ դրած մթերըները և այլն:

Այրվելու դեպքում կաթը մի խառնեք, այլ եռալուց հետո լցրեք մի ուրիշ ամանի մեջ, որպեսզի խանձրահոտը չզգացվի։

Խանձրահամած կաթի համը վերացնելու համար հարկավոր է ավելացնել աղ և ամանով կաթը դնել սառը ջրի մեջ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m