Խոհանոց

26.05.2020
Ինչպես խաշել չրերը դիտվել է 508

Ինչպես խաշել չրերը

Պտուղները խաշելու համար պատրաստում են սոդայի կամ պոտաշի լուծույթ (մեկ դույլ ջրին' 100-120 գր.): Այդ լուծույթը պետք է տաքացնել մինչև նրա եռալը, որից հետո նրա մեջ սուզել խաշելու ենթակա պտուղները (սուզել կարելի է հատուկ ցանցյա դույլերով կամ գործված զամբյուղներով): Խաշման ժամկետը պետք է լինի 10-30 վայրկյան' նայած պտղի տեսակին, սորտին, պտուղների պնդությանը, նրա կեղևի հաստությանը, պտղի հասունցման աստիճանին և այլն: Խաշելուց հետո պտուղները հովացնել' նրանց սուզելով սառը ջրի մեջ, որից հետո փռել մատուցարանների կամ գործվածքի վրա:

Խաշած և ծխեցրած պտուղները մատուցարանների վրա փռելուց հետո դնում են արևի տակ և 1 - 2 օրը մեկ անգամ շուռ տալիս, մինչև որ պտուղները մի փոքր չորանան. նրանց հետագա չորացումը պետք է կատարել ստվերի տակ: Զորացումը ստվերում շարունակելու համար մատուցարանները հավաքում են և դասավորում իրար վրա: Մատուցարանները դարսվում են իրար վրա այն հաշվով, որպեսզի օդը ազատորեն խաղա նրանց արանքներում:

Չորացած պտուղները' նախքան հավաբելը' անհրաժեշտ է նրանց լավ զննել ու անջատել վնասվածքներ ունեցող և լրիվ չչորացածները. վերջինները պետք է չորացնել առանձին մատուցարանների վրա:

Նորմալ չափով չորացած պտուղնե րի մեջ խոնավությունը պետք է լինի ոչ ավելի քան 18-20%: Դրանից ավելի խոնավություն պարունակող չիրը հեշտությամբ կարող է փչանալ: Ծիրանը, բալը, կեռասը և հոնը լիովին չորացած են համարվում, երբ նրանց ցածի մասը, որով նրանք կպած են եղել մատուցարանին, մատով սեղմելիս չեն պարունակում կիսահեղուկ մասսա:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m