Խոհանոց

27.05.2020
Ինչպես պահել չորացած մրգերը, պտուղներն ու բանջարեղենը դիտվել է 684

Ինչպես պահել չորացած մրգերը, պտուղներն ու բանջարեղենը

Չորացած մրգերը, պտուղներն ու բանջարեղենը հարկավոր է պահել չոր, բայց զով, ցանկալի է պահել լավ օդափոխվող շենքերում, ավելի լավ է նկուղներում, հատակից բարձր և այլ մթերքներից կամ ուժեղ հոտ արձակող նյութերից առանձին, որոնք չորացրած մթերքներին կարող են կողմնակի հոտ տալ: Դրանք շատ լավ են պահվում 1 - 10 աստիճան ջերմություն ունեցող շենքերում:

Չորացրած մթերքները կարելի է փաթաթել ամենաբազմազան տարաների մեջ' փայտե կամ ֆաներից արկղների, ստվարաթղթե տուփերի, խիտ գործված պարկերի, մաղերի, կողովների մեջ և այլն: Բոլոր դեպքերում տարան ներսից պատում են փաթեթման ամուր թղթով կամ ավելի լավ է, մոմաթղթով: Փաթեթելիս չորացրած մթերքները հնարավորին չափ խիտ են դարսում, թղթի ավելացած մասերով լավ ծածկելով մթերքների երեսը:

Տնային պայմաններում չորացրած բանջարեղենը, մրգերն ու պտուղները ավելի լավ է պահել հետևյալ կերպ: Այդ մթերքները լցնել լավ խցանվող ապակյա բանկաների կամ լավ փակվող բանկաների մեջ:

Խնամքով չպահելու դեպքում չորացրած մթերքների մեջ կարող են առաջանալ վնասատուներ' ցեց, բզեզ, շաքարատիզ և այլն, որոնք կեղտոտում ու փչացնում են մթերքները: Միջատները ոչնչացնելու համար մթերքները պետք է 50, 60° ջերմաստիճանում, կես ժամ տաքացնել վառարանի վրա կամ սառեցնել 10-15 աստիճան ցրտում:

Եթե չորացրած մթերքները պահելիս խոնավանան կամ սկսեն բորբոսով ծածկվել, ապա դրանք հարկավոր է չորացնել արևի տակ փռելով կամ վառարանի վրա, տարան մաքրել ու չորացնել, իսկ թուղթը փոխել:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m