Խոհանոց

26.05.2020
Ինչպես պահել խնձորը դիտվել է 677

Ինչպես պահել խնձորը

Եթե ցանկանում եք խնձորը երկար պահել, պետք է վերցնել ամուր և բոլոր կողմերից կիպ փակվող արկղ, հատակին ցանել չոր ավազի մի շերտ ու դրա վրա շարել խնձորները, այնուհետև այդ խնձորները ավազով ծածկել և նորից խնձորներ դարսել վրա ու այդպես երրորդ, շորրորդ, հինգերորդ և մյուս շարքերը, մինչև որ արկղը լցվի:

Այս դեպքում ավազը թույլ չի տալիս, որ արկղի մեջ օդ թափանցի և թուլացնում է պտուղների գոլորշիացումը: Բացի այդ, ավազը վերցնում է խնձորների ավելորդ խոնավությունը, որի շնորհիվ դրանք մշտապես չոր են մնում ու չեն փտում։

Խնձորը կարելի է պահել նաև թեփի մեջ: Այդ նպատակով արկղի մեջ շաղ են տալիս թեփ, դրանց վրա բարակ թուղթ փռում և դրա վրա դարսում նախօրոք չոր սրբած խնձորները, դրանք ծածկում են թղթով ու թեփ շաղ տալիս վրան, նորից դարսում մի շարք խնձոր ու այդպես մինչև արկղի լցվելը: Դրանից հետո արկղը ծածկում են, մեխում ու դնում մի զով, բայց չսառչող սենյակում, ավելի լավ է' նկուղում ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m