Խոհանոց

23.06.2020
Ինչպես պատրաստել պաղպաղակ տնային պայմաններում դիտվել է 1407

Ինչպես պատրաստել պաղպաղակ տնային պայմաններում

Ամառային շոգ օրերին շատ հաճելի է տնային պայմաններում պատրաստված պաղպաղակը: Եթե տանն ունեք սառնարան, փորձեցեք ինքներդ պաղպաղակ պատրաստել: Պաղպաղակների տեսակները շատ բազմազան են: Դրանց պատրաստման հիմնական նյութ են ծառայում թարմ ու խտացրած կաթը, կարագը, սերը, շաքարավազը, ձուն, պտղահյութերը, մրգի պյուրեները, քիշմիշը, կակաոն, ընկույզը և այլ սննդամթերքներ, համեմունքներ, սննդային ներկեր:

Ինչպե'ս պատրաստել կաթով պաղպաղակ:

Տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում մեկ կիլոգրամ պաղպաղակ ստանալու համար վերցնել 3 թելի բաժակ կաթ, երկու ձու, մեկ բաժակ շաքարավազ, կես թեյի գդալ կարտոֆիլի ալյուր և մեկ պտղունց վանիլ:

Ինչի'ց սկսել։ Նախ կաթը պարտադիր կերպով պաստերիզացնում եք' 70-80 ջերմաստիճանի տակ, 30 րոպե տևողությամբ կաթը լցնում եք ալյումինե ամանի մեջ և դնում ջրով լցված մեկ ուրիշ ամանի մեջ ու տաքացնում: Պաստերիզացված կաթին անմիջապես խառնում ձվի և շաքարի խառնուրդը, միաժամանակ լցնելով նախօրոք սառը ջրի մեջ լուծված և հետո եփած մածուցիկ կրախմալը: Լավ խառնելուց հետո դնում եք սառնարանում' 2-3 ժամ տևուությամբ, 0-ից մինչև --4 աստիճանի տակ:

Սառեցված մասսան սառնարանից հանում եք և սկսում նորից հարել 15 րոպե: Հարելուց առաջ խառնուրդի մեջ եք գցում մեկ պտղունց վանիլ և մի քանի կաթիլ ներկ (եթե ցանկանում եք գունավոր պաղպաղակ ունենալ): Խառնելու ընթացքում միատարը մասսայի մեջ օդ է անցնում, որը պաղպաղակը ավելի հաճելի է դարձնում:

Այնուհետև դա նորից տեղավորում եք սառնարանում հանգստանալու' 2-4 ժամ, 0-ից մինչև -4 աստիճանի տակ: Հանգստանալուց հետո միայն խառնուրդը տեղավորում եք սառեցման խցիկում: Մի քանի ժամ հետո կարող եք ստուգել' պաղպաղակը պատրա'ստ է, թե ոչ:

Նույն ձևով պաղպաղակ կարող եք պատրաստել նաև կաթի սերից ու կարագից: Առաջին դեպքում վերցնում եք մեկուկես բաժակ կաթ, 2 բաժակ սեր, կես բաժակ շաքարավազ, 3 հատ ձու, կես թեյի գդալ կարտոֆիլի ալյուր և մեկ պտղունց վանիլ։

Պաղպաղակներ կարելի է պատրաստել նաև թարմ պտուղների հյութերից, մրգի պյուրեներից և այլն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m