Խոհանոց

28.04.2020
Իսպանական  Ձվածեղ դիտվել է 677

Իսպանական Ձվածեղ

Անհրաժեշտ է

  • 300 գ կարտոֆիլ
  • 5 հ. ձու
  • 150 գ սոխ 1 հ. լոլիկ
  • 1 բ. կանաչ ոլոռ
  • 3 6. գ. ձիթայուղ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել, կիսել և շատ բարակ կտրտել: Աղլցնել :Մաքրել սոխը, կիսել և մանր կտրտել, կտրտել նաև լոլիկը: Տապակի մեջ ձիթայուղ լցնել, տապակել կարտոֆիլը մոտ, 5 ր. խառնելով, ավելացնել սոխը, խառնել, ծածկել կափարիչը 5 ր. մանր կրակի վրա եփել' խառնելով :Ձվերը հարել, աղ և պղպեղ ավելացնել : Երբ կարտոֆիլն ու սոխը պատրաստ լինեն, լցնել ձվի վրա, ավելացնել կանաչ ոլոռը, լոլիկը: Տապակի մեջ մի փոքր ձիթայուղ լցնել, թողնել լավ տաքանա և ավելացնել խառնուրդը: Շատ մանր կրակի վրա եփել մոտ 15 ր., այնուհետև զգուշությամբ շրջել մյուս էլի 5ր. եփել: Մատուցել տաք-տաք:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m