Խոհանոց

08.06.2020
Խոհանոցի գաղտնիքներ դիտվել է 546

Խոհանոցի գաղտնիքներ

Ինչպես եփել միս

Որպեսզի եփած միսը լինի հյութեղ և, հետևաբար, համեղ, հարկավոր է պահպանել որոշ պալմաններ: Այդ նպատակով լավ է վերցնել խոշոր կտոր միս' յուղալի վերին շերտ ունեցող զստամաս (огузок): Միսը պետք է դնել եռացրած ջրի մեջ, որի քանակը չպետք է շատ լինի, այն միայն պետք է ծածկի միսը: Միսն ու ջուրը միասին հասցնել եռալու աստիճանի որից հետո, կրակը մեղմացնելով, շարունակել միսը եփել հազիվ նկատելի եռացումով (այս դեպքում ջրի մակերեսը թեթևակի երերվում է)' մինչև մսի պատրաստ լինելը:

Ինպչես անել, որ կարտոֆիլը եփելիս չճաքի

Կարտոֆիլի ալյուրավոր սորտերը հաճախ այնքան շատ են եփվում ու ճաքճքում, որ դժվար է լինում դրանք ամբողջական, կեղևի մեջ պահելով, և առավել ևս առանց կեղևի եփել նույնիսկ սովորական աղաջրի մեջ: Երբ այդպիսի կարտոֆիլը հարկավոր է եփել վինեգրետ և սալաթ պատրաստելու համար, ապա պետք է ջրի մեջ ավելացնել վարունգի կամ կաղամբի աղաջուր կամ մի քիչ քացախ:

Ինչ դեպքում է ձուն պինդ կամ թույլ եփվում

Ձուն եռացրած ջրի մեջ արագ եփելու դեպքում սպիտակուցն ավելի պինդ է լինում, իսկ դեղնուցը ավելի թույլ, դան-դաղ եփելու դեպքում դեղնուցը ավելի պինդ է լինում, իսկ սպիտակուցը' թույլ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m