Խոհանոց

22.05.2020
Լավաշով Ջեռեփուկ դիտվել է 861

Լավաշով Ջեռեփուկ

Անհրաժեշտ է

  • Լավաշ 3 հատ
  • Սոխ 2 հատ
  • Աղացած միս 1 կգ
  • Պանիր 100 գրամ
  • Այլուր 2 Ճ. գդ
  • Կարագ 1 ճ․ գդ
  • Կաթ/սերուցք յուղոտ 2 բաժակ
  • Չորացրած ծիտրոն
  • Աղ և պղպեղ

Պատրաստման եղանակը

Աղացած մսի վրա մի բաժակ ջուր լցնել և դնել թույլ կրակին: Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել և լցնել աղացած սոխը: Անընդհատ խառնելով տապակել, մինչև միսը պատրաստ լինի: Աղ, պղպեղ, չորացրած ծիտրոն շաղ տալ, խառնել, կրակից վերցնել: Լավաշը տապակի չափով կտրել, փռել առաջին շերտը: Վրան փռել մսի մի մասը, նորից լավաշ դնել, վերին շերտը դնել մսից: Սոուսի համար կարագով ալյուրը բովել, կաթ լցնել և մի քանի րոպե եփել, հետո քամել: Սոուսը լցնել լավաշի վրա, վրան քերած պանիր լցնել և դնել տաք ջեռոցը 20-25 րոպե: Հանել, կտրատել և մատուցել տաք վիճակում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m