Խոհանոց

23.06.2020
Լոլիկն իր հյութի մեջ դիտվել է 190

Լոլիկն իր հյութի մեջ

Անհրաժեշտ է

  • 3 կգ մանր լոլիկ
  • 2 կգ մեծ հասած լոլիկ
  • 1 գլուխ սխտոր
  • Ծովաբողկի և բալի տերևներ, սամիթ
  • 4 ճ. գ. աղ, 3 ճ. գ. շաքարավազ
  • Սև հոտավետ պղպեղ, դափնետերև

Պատրաստման եղանակը

Մանր լոլիկները լավ լվանալ, ծակծկել մի քանի տեղից։ Խոշոր լոլիկները կիել լցնել արծնապատ (էմալապատ) ամանի մեջ, հասցնել եռման աստիճանի։ Տաք զանգվածը մաղով անցկացնել , ստաց ված զանգվածին ա վելացնել շաքարավազ , աղ, սև պղպեղ և դափնետերև: Ապակե տարայի մեջ դասավորել մանր լոլիկները' ծովաբողկի ու բալի տերևների, սամիթի ու սխտորի հետ, վրան լցնել ստացված հյութն այնպես, որ 2 սմ ցածր լինի բերանից։ Ջերմամշակել 80 C – ում 1 լ – անոցը՝ 30-35 րոպե կամ տաք ջրում ջերմամշակել 1 լ – անոց տարան՝ 8-9 րոպե ։ Այս եղանակով պատրաստել լոլիկի հյութը կարելի է օգտագործել որպես ըմպելիք ( ջրով բացված ) , իսկ լոլիկները աղցանի, սուոսի, ապուրի մեջ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m