Անհրաժեշտ է
- 3 լիտր ջուր
- Կես թեյի դգալ աղ
- 1 թեյի գդալ ձեթ
- Դդում 100 գ․
- 250 գ․ մակարոն
- Երշիկ 200 գ․
- 2 ճաշի գդալ թթվի հեղուկ
- 200 գ․ վարունգ
- 2 ճաշի գդալ մրգային քացախ
- 4 ճաշի գդալ աղցանային մայոնեզ (50 % յուղայնության)
- 5 ճաշի գդալ ոչ յուղալի յոգուրտ
- 1 թեյի գդալ շաքարավազ
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ մի պտղունց կայենյան պղպեղ (կամ կծու պղպեղ)
- Կես փունջ կուրեմ
Պատրաստման եղանակը
Եռացնել ջուրը աղի ու ձեթի հետ միասին: Մակարոնը լցնել նրա մեջ, խառնել և բաց բերանով եփել (համաձայն մակարոնի տուփի վրա գրված հրահանգների) : Երշիկը կտրատել խորանարդիկների կամ տաշեղների:Դդումը կտրատել խորանարդիկների: Լվանալ վարունգները և առանց կեղևը հանելու կտրատել մոտ 1 սմ-ոց խորանարդիկների: Մակարոնը լավ զտել ջրից: Մրգային քացախը խառնելով աղի և 2 ճաշի գդալ թթվի հեղուկի հետ' պատրաստել սոուս : Աղցանամանի մեջ միախառնել մակարոնը, երշիկը, դդումը և վարունգը, այս ամենին ավելացնել քացախային սոուսը : Խառնել մայոնեզը յոգուրտի, շաքարավազի, կիտրոնի հյութի և պղպեղի հետ: Ստացված խառնուրդը կամ սոուսը լցնել աղցանի վրա:Կոտեմը մանրացնել և ցանել աղցանի վրա: