Խոհանոց

16.04.2020
Մանդարինով Տորթ դիտվել է 1328

Մանդարինով Տորթ

Անհրաժեշտ է

Խմոր

  • 3 հ. ձու
  • ½ բ շաքարավազ
  • 200 գ կարագ
  • 3 հ կեղևով աղացած մանդարին
  • 1 թ. գ. սոդա
  • 1 ճ. գ. քացախ
  • ½ բ. մանր կտրտած ընկույզ
  • 2 բ. ալյուր

Կրեմ

  • 200 գ կարագ
  • 1 հ, խտացրած կաթ
  • 2 հ. աղացած մանդարին
  • ½ բ. ընկույզ
  • Վանիլին

Պատրաստման եղանակը

Ձվերը հարիչով հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը, հարել: Մանդարինը կեղևով աղալ, ավելացնել ձվի խառնուրդին, այնուհետև սոդան և քացախը, հարել ։ Լցնել կես բաժակ ընկույզը, ալյուրը և կրկին հարել: Ջեռոցի կլոր տապակի մեջ յուղաթուղթ դնել, պատել բուսայուղով, խառնուրդը բաժանել 2 մասի թխել:

Կրեմ - Կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը հարել, ավելացնել վանիլին և 2 հ. աղացած մանդարին: Խմորի մի շերտի վրա քսել կրեմը, դնել մյուսը, վրան և շուրջը կրկին կրեմ քսել, վրան ընկույզ ցանել և զարդարել մանդարինով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m