Խոհանոց

31.03.2020
Մսային Կեքս դիտվել է 220

Մսային Կեքս

Անհրաժեշտ է

  • Ապխտած կրծքամիս 150 գ.
  • Երշիկ որսորդական 2 հատ
  • Պանիր «Ռուսական> 120 գ.
  • Պահածոյացված լոբի 400 q.
  • Սոխ 1 գլուխ
  • Կանաչի

Խմոր

  • Ալյուր 200 գ.
  • Ձու 3 հատ
  • Մայոնեզ 2 6. Գդ
  • Թթվասեր 2 6. գդ
  • Սոդա քացախով բացած 0.5թ. գ
  • Աղ

Պատրաստման եղանակը

Սոխը կտրատել, տապակել, ավելացնել կտրատած կրծքամիսը, կանաչին, կրակն անջատել և ավելացնել օղակ-օղակ կտրատած որսորդական երշիկն ու լոբին: Խառնուրդին աղ, պղպեղ ցանել: Պանիրը խորանարդիկներով կտրատել: Ձուն խառնել թթվասերին ու մայոնեզին: Ավելացնել աղ, սոդա, ալյուր: Եթե թանձր է, կարելի է մի քիչ կաթ խառնել: Երշիկով միջուկը լցնել տապակի մեջ, վրան լցնել խմորը: Կեքսը թխել 20 րոպե 200 աստիճանում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m