Խոհանոց

30.06.2020
Պոմիդորի մարինացումը դիտվել է 927

Պոմիդորի մարինացումը

Մարինացնելու համար գլխավորապես օգտագործում են փոքր և միջին մեծության ամուր, մսալի և հաստ կեղև ունեցող պոմիդորները: Դրանք մարինացնում են տարբեր աստիճաններում' կանաչ, վարդագույն և կարմիր:

Նախքան մարինացնելը պոմիդորները տեսակավորում են ըստ չափերի և հասունության աստիճանի: Ընդ որում խոտանում են չափազանց հասունացած, փափկած, ցուրտը տարած, արատներ ունեցող, ինչպես նաև շատ խոշոր պոմիդորները: Այնուհետև մաքրում են պտղակոթերը, պոմիդորները լվանում սառը ջրով և գույներին ու չափերին խիստ համապատասխան,դարսում են բանկաների մեջ, ինչքան հնարավոր է խիտ:

Խիտ դարսելու դեպքում մեկ լիտրանոց բանկայի մեջ տեղավորվում է 650 գրամ պոմիդոր և 350 գրամ աղաջուր: Այստեղ ևս պետք է ծածկի բոլոր պոմիդորները: Համեմունքները լցնում են անմիջականորեն տարայի մեջ կամ մի փոքրիկ տոպրակով դնում բանկայի մեջ: Համեմունքների և աղաջրի քանակը նույնն է, ինչ որ մարինացրած վարունգների համար է:

Պինդ, մսալի, կանաչ կամ մարմնագույն պոմիդորները մարինացնելու դեպքում պետք է դրանք 1- 2 րոպե եփել ջրում: Կարմիր կամ վարդագույն պոմիդորները երբեք չի կարելի նախապես եփել: Պոմիդորները խցանում, ստերիլացնում և պահում են ճիշտ այնպես, ինչպես մարինացրած վարունգները:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m