Խոհանոց

21.04.2020
Պրովանսյան աղցան դիտվել է 521

Պրովանսյան աղցան

Անհրաժեշտ է

  • 1 փոքրիկ գլուխ հազար (մարոլ)
  • 2 պճեղ սխտոր
  • 2 փունջ կերբելուկ
  • 4 տերև թարմ դանդուռ կամ վարունգախուր
  • 2 կտոր սևահացի կեղև
  • 2 պինդ խաշած ձու
  • 2 ճաշի գդալ մրգային
  • Քացախ
  • 1 թեյի գդալ կծու մանանեխ
  • Կես թեյի գդալ աղ աղացած սև պղպեղ
  • 5 ճաշի գդալ զեյթունի ձեթ

Պատրաստման եղանակը

Հազարի թփերն առանձնացնել, կտրել արմատային մասը: Թփերը լվանալ հոսող ջրի տակ, չորացնել, այնուհետև մասնատել փոքր կտորների : Սառը ջրով լվանալ կերբելուկը և դանդուռի կամ վարունգախոտի տերևները, չորանել, ապա մանր կտրատել: Ավելացնել աղցանամանի մեջ լցված հազարի վրա : Մաքրել սխտորը, պճեղներից մեկը կիսել և բաց մակերեսով շփել հացի կեղևները: Ապա սխտորները կտրատել մանրացնել: Խորանարդների վերածել հացի կեղևները և սխտորի հետ միասին ավելացնել աղցանի վրա : Մաքրել և մանր կտրատել ձվերը: Խառնել քացախը մանանեխի, աղի և պղպեղի հետ, ավելացնել ձեթ: Այս սոուսը լցնել աղցանի վրա և ամբողջը լավ խառնել : Մատուցելուց առաջ աղցանի վրա լցնել մանր կտրատած ձվերը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m