Խոհանոց

09.06.2020
Պտուղների ծխեցում դիտվել է 696

Պտուղների ծխեցում

Պտուղների ծխեցումը կատարում են հետևյալ կերպ: Այդ նպատակի համար շինված հատուկ արկղում իրար վրա դարսում են պտուղները վրան փռած փոքր մատուցարանները, տակին դնելով մեկ շուռ տված դատարկ մատուցարան. դարսակի կողքին դնում են ծխեցման համար վերցրած վառած ածուխով ամանը և վրան բարակ շերտով (60--70 գրամ) ծծմբի փոշի ցանում ու անմիջապես ծխեցման արկղն իջեցնում մատուցարանների դարսակի և նրա կողքին դրված ծխացող ծծմբի ամանի վրա: Որպեսզի ծծմբական կորուստ չլինի, ծխեցման արկղի ներքին մասի չորս կողմը պետք է ավազ լցնելով փակել:

Փորձերը ցույց են տվել, որ պտուղների տարբեր տեսակները պահանջում են ծխեցման տարբեր ժամանակամիջոց:

Ծիրանը և դեղձը (կիսված վիճակում) պահանջում են 5-6 ժամ, իսկ ամբողջականները' 2 ժամ, սալորը' 2-3 ժամ, տանձը' 1-1,5 ժամ, խնձորը' 5-10 րոպե, թուզը' 1,5-2 ժամ և խաղողը' 1-1,5 ժամ: Ծխեցման ժամկետը կախված է միայն սորտից, այլև պտուղների հասունացման աստիճանից: Հասուն պտուղները ծխեցման համար ավելի քիչ ժամանակ են պահանջում, քան չհասունացածները: Ծխեցումը լավ է կատարել օրվա հով ժամանակ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m