Խոհանոց

12.05.2020
Սալորի շաքարածոր դիտվել է 374

Սալորի շաքարածոր

Անհրաժեշտ է

  • 2,5 կգ սալոր
  • 1 կգ շաքարավազ
  • 10 գ կիտրոնի աղ
  • Ջուրը' հնարավորինս քիչ

Ընտրել որակյալ սալորները, նախապես պատրաստել օշարակը: Սալորներն առանց բացելու և կորիզահան անելու լցնել օշարակի մեջ: Հենց սկսի թոռոմել կամ արտաքին թաղանթը պատռվել, հանել, շարել ցանցի վրա և չորացնել:

Որակյալ չիր պատրաստելու համար անհրաժեշտ է շաքարավազը քիչ-քիչ լցնել օշարակի մեջ,

Ի տարբերություն այլ մրգերի' սալորը լավ է չորանում ցանցի վրա. հարկավոր է հաճախակի շուռումուռ տալ, որ հավասարաչափ չորանա: Սալորաչիրը հարմար է պահել թղթե արկղերի մեջ, տակը և պետք է յուղաթուղթ փռել: Պահել զով տեղում: Օգտագործելուց առաջ կարելի է շատ քիչ ջրով օշարակ պատրաստել, սալորները լցնել մեջը, բերանն ամուր փակել և դնել շատ թույլ կրակին: Ընդհանրապես կորիզները հանած սալորաչիրը համով է և գեղեցիկ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m