Խոհանոց

01.06.2020
Սեխի մուրաբա դիտվել է 861

Սեխի մուրաբա

Պահանջվում է

  • 1 կգ մաքրած սեխ
  • 1,5 կգ շաքարավազ
  • 300 գ ջուր, վանիլին

Սեխի կեղևը և կորիզները հեռացնել, շերտ-շերտ խորանարդաձև կտրատել և 20 րոպե պահել կրաջրի մեջ: Կրաջուր' 5 լիտր սառը ջրին ավելացնել 0,5 կգ կիր:

Սեխի կտորները կրաջրից հանել, լավ լվանալ հոսող ջրի տակ, լցնել տաք ջրի մեջ, 5-10 րոպե եփել, հետո քամիչով քամել և թողնել սառչի: Սեխի կտորները շաքարաջրի մեջ 2 ժամ թողնել, ապա հանել, շաքարաջուրը եռացնել, սեխը լցնել մեջը, թողնել 2 ժամ, հետո եփել: Վերջում ավելացնել վանիլին:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m