Խոհանոց

20.04.2020
Շերտավոր Խմորով Ջեռեփուկ դիտվել է 936

Շերտավոր Խմորով Ջեռեփուկ

Անհրաժեշտ է

  • Շերտավոր խմոր 400 գրամ
  • Ոչխարի միս 500 գրամ
  • Սոխ 1 գլուխ
  • Կարմիր պղպեղ 1 հատ
  • Դեղին պղպեղ 1 հատ
  • Սալյամի 100 գրամ
  • Սունկ 200 գրամ
  • Ձու 4 հատ
  • Ձեթ Աղ, սև պղպեղ
  • Կարմիր աղացած պղպեղ
  • Ծիտրոն, ուրց

Պատրաստման եղանակը

Ոչխարի աղացած միսը թեթևակի տապակել, կափարիչը դնել շոգեխաշել, ապա ձիթայուղ ավելացնել շարունակել տապակել: Համեմել ուրցով, ծիտրոնով, պղպեղներով ու աղով, խառնել: Կրակից վերցնել թողնել սառչի: Մեկ այլ տապակի մեջ ձիթայուղ լցնել, կտրտած սոխը տապակել, ավելացնել կտրտած երշիկը միասին քիչ տապակել, այնուհետև ավելացնել կտրտած պղպեղները, քիչ տապակելուց հետո ավելացնել շերտատած սունկը, թողնել սնկի դուրս գցած ջուրը քաշի, համեմել աղով ու պղպեղներով, ծիտրոնով: Ալյուր շաղ տված սեղանին շերտավոր խմորը բացել և երկու անհավասար մասի կտրել: Տապակին ձիթայուղ քսել, խմորի մեծ շերտը փռել մեջը, լցնել բանջարեղենի զանգվածը, հավասարեցնել: Սսի վրա ձու ջարդել խառնել: Լցնել բանջարեղենի շերտի վրա տարածել ու հարդեցնել: Երեսին փռել երկրորդ փոքր շերտը և եզրերը լավ ամրացնել: Երեսին հարած ձու քսել ու դանակով մի քանի տեղից ծակծկել:

Եփել 220 աստիճան ջերմության ջեռոցում մոտ 35 րոպե:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m