Խոհանոց

03.04.2020
Սնկով Եւ Խոզապուխտով Լցոնած Պղպեղներ դիտվել է 424

Սնկով Եւ Խոզապուխտով Լցոնած Պղպեղներ

Անհրաժեշտ է

  • 1 հ. սոխ
  • 1 հ. գազար
  • 200 գ շամպինիոն
  • 2-ական կարմիր և դեղին պղպեղ
  • 2 ճ. գ. բուսայուղ
  • 300 գ խոզապուխտ
  • 130 գ պանիր
  • 2 հ. ձու
  • 200 գ սերուցք
  • 130 գ արգանակ
  • կտրտած ընկույզ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Լցոնի համար կտրատել սոխը, գազարը կտրտել խորանարդիկներով: Տապակի մեջ բուսայուղ լցնել, տապակել սոխը, ավելացնել գազարնու ևս 5 ր. տապակել: Շամպինիոնը մաքրել, լվանալ, կտրտել, խոզապուխտը կտրտել խորանարդիկներով, սրանք ավելացնել տապակած գազարին ու սոխին, շարունակել տապակել ևս 5 ր.: Առանձին հարել սերուցքն ու ձվերը, աղն ու ընկույզն ավելացնել, խառնել և լցնել տապակած բանջարեղենի վրա: Կարմիր և դեղին պղպեղներն ուղղահայաց կիսել, մաքրել միջուկը : Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, տապակի մեջ շարել պղպեղները, գդալով լցոնել պատրաստված խառնուրդով, վրան արգանակ կամ մի փոքր ջուր լցնել և մոտ 15 ր. եփել ջեռոցում: Մոցարելլա պանիրը կտրտել, ջեռոցից հանել տապակը, յուրաքանչյուր պղպեղի վրա 1-2 շերտ պանիր դնել և կրկին դնել ջեռոցը մոտ 15 ր. ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m