Խոհանոց

14.05.2020
Սնկով Ռուլետ դիտվել է 687

Սնկով Ռուլետ

Բաղադրությունը

  • հավի կամ հորթի փափկամիս - 1.5 կգ.,
  • սունկ-500 գր.,
  • սխտոր,
  • կարմիր պղպեղ,
  • սոխ,
  • բուսայուղ,
  • աղ,
  • պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի կամ հորթի փափկամիսը ծեծել, աղ և պղպեղ ցանել, ճզմած սխտոր քսել և դնել մի կողմ: Սունկը, կարմիր պղպեղը և սոխը մանր կտրտել, տապակել բուսայուղի մեջ սկզբում սոխը, այնուհետև ավելացնել սունկը և կարմիր պղպեղը: Մսի վրա լցնել տապակած սնկով խառնուրդը, ռուլետի նման փաթաթել և կապել: Այսպես փաթաթել մսի յուրաքանչյուր կտորը, դրանք փաթաթել նաև փայլաթիթեղով և նախապես 200-250 աստիճան տաքացված ջեռոցում եփել 40 ր, այնուհետև բացել, հանել թելը և թողնել կարմրի:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m