Խոհանոց

18.04.2020
Սպագետի Պեստո Սոուսով և Հավի Կրծքամսով դիտվել է 224

Սպագետի Պեստո Սոուսով և Հավի Կրծքամսով

Անհրաժեշտ է

  • Սպագետի - 250 գ
  • Հավի կրծքամիս - 2 կտոր
  • Աղ, կարմիր, սև պղպեղներ
  • Ձիթայուղ, կարագ

Պեստո սոուսի համար

  • Կանաչ ռեհան - 1 փունջ
  • Սխտոր - 1 պճեղ
  • Արևածաղկի սերմեր - 1 6. Գդ.
  • Պանիր պարմեզան

Պատրաստման եղանակը

Սպագետին եփել աղաջրում: Երբ այն գրեթե եփված լինի, վերցնել կրակից, քամել: Հավի կրծքամսից հեռացնել ոսկորները և կաշին: Մեկ պճեղ սխտորը տաշեղների վերածել, վրան մի փոքր ձիթայուղ լցնել, աղ, կարմիր և սպիտակ ցանել, երկու-երեք հատիկ սև պղպեղ դնել, խառնել: Հավի միսը պատել ստացված խառնուրդով, թողնել կես ժամ: Ապա հեռացնել սխտրրի կտորները, միսը տապակել ձիթայուղով, սկզբում թեժ, ապա' մարմանդ կրակով: Վերջում մի կտոր կարագ դնել թավայի մեջ, որպեսզի միսն ավելի հյութեղ լինի: Սոուսը պատրաստելու համար ռեհանի ցողուններից, դանակով կտրատել: Բլենդերի մեջ ռեհանը, սխտորը, արևածաղկի սերմերը: Ապա աստիճանաբար ավելացնել ձիթայուղ և խառնել այնքան ժամանակ, մինչև ստացվի թթվասերի խտության համասեռ զանգված: Վերջում ավելացնել քերած պարմեզանը, կրկին խառնել: Թավան դնել կրակին, լցնել փոքր պարմեզան ավելացսել, խառնել: Մատուց տերով կտրատած կրծքամսի հետ: Զարդարել ռեհանի տերևներով ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m