Անհրաժեշտ է
- 400 գ հավի փափուկ
- 2 ճաշի գդալ զեյթունի ձեթ
- Կես թեյի գդալ աղ
- 1 մեծ գլուխ սոխ
- 1 ավոկադո
- 3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 1 մեծ նարինջ
- 2 փոքրիկ գլուխ սոխ
- Մեկական պտղունց կայենյան պղպեղ (կծու պղպեղի տեսակ)
- Շաքարավազ և աղացած սև պղպեղ
- 3 ճաշի գդալ զեյթունի ձեթ
- Կես փունջ կոտեմ
Պատրաստման եղանակը
Հավի փափուկ միսը լվանալ սառը հոսող ջրով, չորացնել ևկտրատել 1սմ․ լայնությամբ կտորների։ Ձեթը տաքացնել թավայի մեջ: Հավի կրծքամսի կտորները տապակել երկու կող- մից էլ ձեթի մեջ 2-ական րոպե, մինչև կարմիր կեղևի գոյացումը: Որից հետո կրծքամիսը սառեցնել: Սուր դանակով ավոկադոն կիսել երկու մասի' ընդհուպ միչև կորիզը: Որպեսզի կորի- զը հեռացվի, անհրաժեշտ է ավոկադոյի երկու կեսերը պտտել միմյանց հակառակ ուղղությամբ (ինչպես պճղովի դեղձը): Մաքրել կորիզից և մազմզուկներից:
Նաև կեղևը հանել և երկարությամբ մեկ երկու կեսերն էլ կտրատել 0,5 սմ հաստությամբ: Դրանից հետո կտորները կտրատել նաև լայնքով: Որպեսզի մանրացված ավոկադոն գույնը չփոխի, անհրաժեշտ է ցողել այն կիտրոնի հյութով : Մաքրել նարինջը, հեռացնել կեղևը և սպիտակ նրբամաշկը: Մաքրված նարինջը կտրել կլորիկ շերտերի, որոնք էլ' բաժանել 4 մասի և հեռացնել կորիզները :
Գլուխ սոխը մանրացնել հնարավորինս բարակ օղակների: Միմյանց խառ նել մնա ցած կիտրոնի հյութը կայենյան պղպեղի (կամ կծու պղպեղի), շաքարավազի, աղացած սև պղպեղի և աղի հետ, ավելացնել զեյթունի ձեթ : Խառնել այնքան, մինչև սոուս գոյանա : Այնուհետև խառնել աղցանի բոլոր բաղադրիչ մասերը հավի կրծքամսի հետ, ցողել սոուսով և ամբողջը լավ միախառնել : Կտրատել կոտեմի տերևները և զարդարել աղցանը: