Խոհանոց

01.04.2020
Թյունոսով և լոլիկով աղցան դիտվել է 471

Թյունոսով և լոլիկով աղցան

Անհրաժեշտ է

  • 300 գ կարտոֆիլ
  • Մի պտղունց աղ
  • 300 գ կանաչ ոլոռ (պահածոյացված կամ սառեցված)
  • 4 լոլիկ
  • 2 գլուխ սոխ
  • 300 գ․ թյունոս (ձուկ)' սեփական հյութի մեջ
  • 2 ճաշի գդալ գինու քացախ
  • Կես թեյի գդալ աղ
  • Մի պտղունց աղացած բուրումնավետ պղպեղ
  • Մի պտղունց շաքարավազ
  • 3 ճաշի գդալ ձեթ
  • Կանաչ սոխի փնջիկ

Պատրաստման եղանակը

Հոսող ջրի տակ մաքրել կարտոֆիլը, լցնել ջրով լի կաթսայի մեջ, ծածկել կափարիչով և միջին կրակի վրա եփել 25-30 րոպե ՝ կախված կարտոֆիլների մեծությունից : Մեկ բաժակ աղաջուրը եռացնել, լցնել կանաչ ոլոռ (ցանկալի է ընտրել սառեցված կանաչ ոլոռ) և կափարիչով ծածկած եփել մոտ 3 րոպե: Որից հետո ոլոռը լցնել քամիչի մեջ, պահել հոսող ջրի տակ և թողնել, որպեսզի ջուրը քամվի: Լվանալ և 8 մասի բաժանել լոլիկները: Մաքրել և մանր խորանարդիկների վերածել գլուխ սոխը : Պահածոյացված թյունոսը քամել հեղուկից, բաժանել երեք մասի : Խառնել գինու քացախը աղի, պղպեղի ու շաքարավազի հետ: Ավելացնել ձեթ և ծածկել կափարիչով: Մանր կտրատել կանաչ սոխը : Ջրից հանել կարտոֆիլը, հոսող ջրի տակ Փոքր -ինչ սառեցնել և մաքրել կեղևից: Դեռևս գոլ կարտոֆիլը խորանարդաձև կտրատել (մոտ 1 սմ), խառնել աղցանի բոլոր բաղադրիչների հետ: Այնուհետև պատրաստի աղցանը ծածկել կափարիչով և թողնել 2 ժամ ներծծվելու:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m