Խոհանոց

20.04.2020
Տիրամիսու դիտվել է 973

Տիրամիսու

Պատրաստման եղանակը

Խմոր

Ջեռոցի կլոր տապակը պատել կարագով և քիչ ալյուր ցանել: 1 բաժակ ալյուրին խառնել 2 թ. գդալ փխրեցուցիչ (разрыхлитель): 2 ձուն հարել մոտ 5 րհպե, մինչև վերածվի փրփրուն զանգվածի, քիչ- քիչ ավելացնել 1 բաժակ շաքարավազ, հարել մինչև շաքարավազի լուծվելը: Ձվով զանգվածի վրա քիչ- քիչ մաղել ալյուրը և փայտե գդալով խառնել' ներքևից վերև բարձրացնելով խմորը, այսպես փրփրուն զանգվածը չի նստի: Կես բաժակ կաթը 2 ճ. գդալ սենյակային ջերմաստիճանի կարագով դնել մարմանդ կրակին, հենց կարագը հալչի, տաք կաթը քիչ-քիչ լցնել խմորի վրա, զգուշությամբ խառնել: Խմորը լցնել ջեռոցի տապակի մեջ և թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 20-25 րոպե, կամ մինչև փայտիկը չոր դուրս գա խմորից: Թողնել բիսկվիթը սառի և կտրել 3 կամ 2 մասի:

Օշարակ

1/3 բաժակ շաքարավազին ավելացնել 1/3 բաժակ ջուր, 26. գդալ լուծվող սուրճ և դնել կրակին, հասցնել եռման աստիճանի և եփել 1-2 րոպե, վերցնել կրակից, ավելացնել 2 6. գդալ ռոմ (կարող եք չավելացնել): Թողնել, որ սառի:

Կրեմ

Կարևորն այն է, որ կրեմի մեջ ձու չկա, իսկ իտալական տիրամիսուի կրեմի մեջ հում ձու են լյնում: Բիսկվիթի առաջին շերտին քսել սառած օշարակը, վրայից քսել կրեմը, ծածկել մյուս շերտով, կրկնել գործողությունը: Պատրաստի տորթի վրա կակաո մաղել, թողնել մի քանի ժամ սառնարանում, վայելել սառը վիճակում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m