Խոհանոց

25.05.2020
Ծիրանի մուրաբա դիտվել է 914

Ծիրանի մուրաբա

Կարելի է պատրաստել կորիզներով և առանց կորիզ :

  • 1 կգ ծիրանին
  • 1,3 կգ շաքարավազ
  • 400 գ ջուր
  • 1 թ/գ կիտրոնի աղ

Կորիզով եփելու համար ցանկալի է ընտրել սպիտակ ծիրանը, լավ լվանա մի քանի տեղից պտուղը ծակծկել, լցնել նախապես պատրաստված օշարակի մեջ, եռացնել 3-5 րոպե և թողնե 12-20 ժամ զով տեղում, որից հետ եփել մինչև պատրաստ լինելը։ Որպեսզի ծիրանի մուրաբան չշաքարակալվի, վերցնելուց 10 րոպե առաջ կարելի է ավելացնել 4 գ կիտրոնաթթու։

Առանց կորիզների ծիրանի մուրաբա պատրաստելու համար պետք է ընտրել միևնույն մեծության, տեսակի և հասունության աստիճան ծիրաններ, լավ լվանալ, կորիզներ հեռացնել, ջրքամել: Նախատեսված շաքարավազը բաժանել 2 մասի: Մի մասի մեջ լցնել պտուղները, 1-2 անգա թափահարել, որպեսզի պտուղները բոլոր կողմերից շաքարոտվեն, թողնել 12 ժամ (երեկոյան լցնել թողնել ամբողջ գիշերը):

Առավոտյան մնացած շաքարավազից օշարակ պատրաստել և եռման լցնել ծիրանների վրա, թեթևակի խառնել, որ չհալված շաքարավազը հալվի, և եփել մինչև պատրաստ լինելը: Եթե զգումեք, որ մրգերը կորցնում են իրենց տեսք շատ եփվելու պատճառով, ապա կարելի է հատիկները հանել, օշարակ եփելով թանձրացնել, հատիկները նորից լցնել և եփել մինչև պատրաս լինելը: Պետք է ավելացնել կիտրոն հյութկամաղ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m