Լվացք

30.04.2020
Գործվածքի չորության պատճառները դիտվել է 656

Գործվածքի չորության պատճառները

Գործվածքի չորության պատճառները

Հագուստը կրելիս առաջին հերթին մտածում ենք հարմարավետության մասին։ Սակայն շատ հաճախ պատահում է այնպես, որ լվանալուց հետո գործվածքը դառնում է չոր և մաշկին հպվելիս տհաճ զգացողություն է առաջացնում։ Ինչո՞վ է սա պայմանավորված և ի՞նչ անել գործվածքին փափկություն հաղորդելու համար։ Առաջին հերթին պետք է պարզել չորության պատճառները և փորձել խուսափել այդ սխալներից։

Պատճառները մի քանիսն են՝

Անորակ լվացքի փոշի օգտագործելու

Եթե լվացքի փոշին անորակ է, լվանալիս դժվարությամբ է հեռացվում գործվածքի վրայից և բացասական ազդեցություն է ունենում հագուստի որակի վրա։ Լվացքի փոշի ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի բաղադրության մեջ ֆոսֆատ ու քլոր չպարունակվեն։

Ջրի կոշտությունը

Կոշտ ջուրը ոչ միայն մաշկի, այլև գործվածքի չորությանը նպաստող ամենահիմնական գործոններից մեկն է։

Լվացման սխալ ռեժիմը

Սխալ ընտրված լվացման ռեժիմը, հատկապես՝ բարձր ջերմաստիճանն ու քամելու հզորությունը կարող են բացասաբար անդրադառնալ գործվածքի փափկության ու նաև որակի վրա։

Արդուկում առանց գոլորշու

Եթե լվացքն արդեն իսկ շատ չոր է, ապա արդուկելիս չպետք է մոռանալ գոլորշու մասին։

Ինչպես վերականգնել փափկությունը

Գործվածքի փափկությունը վերականգնելու լավագույն միջոցը փափկեցնող միջոցների օգտագործումն է։ Կան շատ տարբեր բարձրորակ փափկացուցիչ ա, որոնք նախատեսված է ցանկացած կտորի համար։ Բացի փափկություն հաղորդելուց, նրանք նաև հաճելի բույր է փոխանցում և հեշտացնում է արդուկումը։ Այս միջոցը կիրառվում է ինչպես ձեռքով լվացքի, այնպես էլ լվացքի մեքենայով լվանալու դեպքում։ Պետք է զգույշ լինել, որպեսզի հեղուկն անմիջական շփում չունենա կտորի հետ։

facebook-m
instagram-m
send-m
search-m