Լվացք

15.04.2020
Ինչպես լվանալ արհեստական մետաքսե իրերը դիտվել է 1362

Ինչպես լվանալ արհեստական մետաքսե իրերը

Շտապելային քաթանը, և այլ տեսակի արհեստական մետաքսը, ինչպես նաև բամբակի թել ունեցող արհեստական մետաքսը խորհուրդ է տրվում լվանալ օճառի փրփրառատ գոլ լուծույթում, որի տաքությունը չպետք է 40 աստիճանից բարձր լինի, ձեռքերով թեթևակի տրորելով: Լվանալուց հետո իրերը մաքուր գոլ ջրում խնամքով պարզաջրում են և ապա սառը ջրում ողողում:

Օճառի լուծույթ և լվանալու համար ջուր պատրաստելիս խորհուրդ է տրվում այն փափկացնել անուշադրի սպիրտով (5 ջրին' 1 ճաշի դդալ):

Երբ լվացված իրերից ջուրը հոսում վերջանում է, չորացնելու համար իրերը փաթաթում են մաքուր սավանում կամ սրբիչում: Թեթևակի խոնավ իրերը հակառակ երեսից արդուկում են չափավոր տաքացված արդուկով, թեթևակի ձգելով:

Նկատի ունենալով, որ շտապելալին քաթանը, վիսկոզյա և այլ տեսակի արհեստական մետաքսները թաց վիճակում կորցնում են իրենց ամրությունը և հեշտությամբ պատռվում, ուստի այդ գործվածքներից պատրաստված իրերը լվանալիս չպետք է խոզանակով շփել, գործվածքի առանձին մասերը օճառով տրորել, ոլորել և եռացնել, ինչպես նաև ուժեղ տաքացված արդուկով արդուկել:

Երբ արդեն իրը լվացված է, չորացված և արդուկված, նա իր նախկին տեսքը և ամրությունը վերականգնում է:

facebook-m
instagram-m
send-m
search-m