Լվացք

14.04.2020
Ինչպես լվանալ մետաքսե տրիկոտաժ իրերը դիտվել է 2086

Ինչպես լվանալ մետաքսե տրիկոտաժ իրերը

Բնական և արհեստական մետաքսե իրերը լվանալու համար լավ է վերցնել չեզոք օճառներ (առանց ալկալիի), մանկական, ձեռքի ոչ գունավոր օճառներ կամ օճառի փաթիլներ (1 ջրին' 5-7 գրամ): Ջուրը, հատկապես օճառով լվանալիս, պետք է փափուկ լինի: Կոշտ ջրում նստվածքներ են գոյանում, որոնք փչացնում են իրերի տեսքը և գույնը փոխում: Ջուրը կարելի է փափկացնել խմելու սոդայով, բորակով կամ անուշադրի սպիրտով (մեկ ջրին՝ 5-10 գրամ) ։

Շատ կեղտոտված իրերը խորհուրդ է տրվում նախքան լվանալը 1-2 ժամ ջրում թրջել, փափկացրած ջրում կամ սառ ջրում 2-3 անգամ ողողել։ Ճարպի կեղտարծերը պետք է լվանալուց առաջ բենզինով մաքրել ։

Օճառը կամ օճառի փաթիլները տաք ջրում լուծում են, սառեցնում են մինչև 40 աստիճան և օճառի փրփուր առաջացնում։ Եթե լվանալու ժամանակ փրփուրը վերանում է, նորից օճառի լուծույթ են ավելացնում ։ Կեղտոտված իրերը երկու անգամ են լվանում օճառի փրփուրում։ Լվանալուց հետո անհրաժեշտ է իրերը ողողել ՝ սկզբում գոլ , ապա սառը ջրում: Ներկված իրեր լվանալիս վերջին ջրում մի քիչ քացախի են ավելացնում (2 լիտր ջրին' մեկ թեյի զդալ) ։

Լվացած իրերը թեթևակի մզելուց հետո (առանը ողողելու), փաթաթում են չոր սավանի կամ այլ գործվացքի մեջ, որը մի քանի անդամ փոխում են։ Տրիկոտաժե իրերը չպետքե է արդուկել լրիվ չոր վիճակում։ Կարելի է նաև այդպես արդուկել, սակայն այդ դեպքում իրը պետք է հավասարաչափ չորացած լինի: Եթե առանձին տեղերը անհավասարաչափ են չորացված կամ արդուկելիս վրան ջուր են շաղ տալիս, ապա այդ դեպքում առանձին տեղեր արդուկելիս վելի շատ են ձգվում և բացի այդ բծեր են առաջանում:

Որոշ տրիկոտաժե իրեր կարելի է չարդուկել, այլ թեթևակի ձգել և չորացնել մի հարթ մակերեսի վրա փռելով:

facebook-m
instagram-m
send-m
search-m