Մաքրություն

08.06.2020
Հատակի խնամք դիտվել է 2998

Հատակի խնամք

Ինչպես լվանալ փայտե հատակը

Խիստ կեղտոտված փայտե հատակը սկզբում լավ շփում են թաց կոշտ խոզանակով կամ պարկի կոշտ թաց կատրող, 3 մաս ավազի և մեկ մաս կրի խառնուրդով և, այնուհետև, լվանում են ջրով։ Եթե հատակին կեղտաբծեր են մնացել, պետք է դրանց վրա քսել սպիտակ կամ գորշ հում կավ և մի քանի ժամ այդպես թողնելուց հետո լվանալ: Կիրը, ճեղքերից ներս թափանցելով, ոչնչացնում է պարազիաներին:

Ինչպես հատակին մածիկ քսել

Մինչև մածիկ քսելը հատակը պետք է լավ մաքրել։ Հատակի քառակուսի մետրի համար վերցնում են 25 գրամ մածիկ և այն լուծում երկու բաժակ ջրում: Վրձինով կամ խոզանակով մածիկը քսում են հատակին և թողնում են, որ այն չորանա: Չորացած հատակը շփում են շերտերի ուղղությամբ այնպես, որ հատակը հավասարապես փայլի: Մածիկ լավ քսված և փայլեցրած հատակը ուշ է կեղտոտվում և հեշտ է մաքրվում:

Ինչ խնամք է պահանջում լինոլեումը

Լինոլեումը համապատասխան կերպով խնամելիս նա ուշ է փչանում և պահպանում է իր գեղեցիկ տեսքը:

Հատակին նոր փռած լինոլեումի մակերեսը շատ զգայուն է կեղտի և սուր առարկաների ներգործությանը, ուստի հատակին փռելուց հետո նրա մակերեսը պետք է ծածկել մածիկով և սեղանների, պահարանների ոտքերի տակ պետք է դնել ռետինե կամ փայտն տակդիրներ:

Սոդան և ալկալին վատ են ներգործում լինոլեումի մակերեսի վրա, լինոլեումը պետք է լվանալ միայն տաք ջրով և չեզոք օճառով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m