Մաքրություն

27.05.2020
Ինչպես լվանալ փայտե տակառները դիտվել է 3467

Ինչպես լվանալ փայտե տակառները

Տակառները լվանալու և նեխվածությունը վերացնելու համար կիրառում են մի քանի միջոցներ:

1. Տակառի մեջ լցնում են 2--3 կգ չհանգած կիր, վրան տաք ջուր են լցնում և 2-3 ժամ այդպես թողնում, այնուհետև, տակառը լվանում են կրաջրով և վերջում մաքուր ջրով մի քանի անգամ ողողում:

2. Եթե տակառը բորբոսակալել է, վերցնում են 100 ից մինչև 200 գր (քանակը կախված է տակառի տարողությունից) լվացքի սոդա կամ պոտաշ (կարելի է նաև մոխիր), լուծում են տաք ջրում, լցնում տակառի մեջ և լավ լվանում, որից հետո տակառը շոգեհարում են:

3. Ախտահանման նպատակով տակառը լվանում են քլորակրով (100-200 գr), իսկ այնուհետև, մի քանի անգամ լվանում են տաք ջրով, մինչև որ քլորակրի հոտը վերանա։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m